Օգտագործենք թվային տնտեսության ներուժը
ՄՓՄՁ ուղեցույց թվային փոխակերպման համար
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ:
[ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ԱՅՍՏԵՂ] կամ [ ՍՏԵՂԾԵՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՕԳՏԱՀԱՇԻՎ ԱՅՍՏԵՂ] :
Մեր առօրյա կյանքում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման կայուն աճը հանգեցրել է թվային տիրույթում տնտեսության աճին: Գործարարներն այժմ օգտագործում են ՏՀՏ-ները և տվյալները՝ առցանց հնարավորություններից օգտվելու և առավելություններ ձեռք բերելու համար:
Այս ԱՆՎՃԱՐ դասընթացը նպատակ ունի զարգացնել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ)` ՏՀՏ և առցանց հարթակների օգտագործման կարողությունները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան լիարժեքորեն օգտագործել թվային տնտեսության ներուժը:
Այս ծրագրի 4 մասից բաղկացած դասընթացները մասնակիցներին կզինեն այն հիմնական կարողություններով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են թվային տնտեսությանը ապահով և արդյունավետ կերպով միանալու համար:
Թիրախային լսարան՝ միկրո, փոքր, միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)
Նախապայման՝ բազային համակարգչային գիտելիքներ
Հասանելի լեզուներ՝ անգլերեն, հայերեն
Անցանց ընտրանքներ՝ հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ անցանց փաթեթները
Դասընթացի նպատակները․
- ՄՓՄՁ-ներին զինել հիմնական գիտելիքով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ գործիքներն ու հարթակներն օգտագործելու և թվային տնտեսությանը միանալու համար։
- ՄՓՄՁ-ներին զինել այն հիմնական կարողություններով, որոնք անհրաժեշտ են թվային տնտեսության միջավայրում ռիսկերը գնահատելու և անվտանգ գործարքներ իրականացնելու համար:
Դասընթացի արդյունքներ.
- Էլեկտրոնային առևտուր կատարելու պատրաստվածության գնահատման ուղեցույց
- Առցանց բիզնես պորտֆոլիո և/կամ կայք (ընտրանքային գործողություն)
- Թվային շուկայավարման պլան
- Առցանց բիզնեսի կառավարման պլան
- Կիբերանվտանգության ստուգաթերթ
Դասընթացավարի մոդուլ. Դասընթացում ներառված է դասընթացավարի մոդուլ, որը նպատակ ունի աջակցել բիզնես ասոցիացիաներին՝ այս դասընթացն իրենց անդամ ՄՓՄՁ-ների համար կազմակերպելու գործում։
Վկայական. Դասընթացի հաջող ավարտից հետո տրվում է վկայական:
CIPE Գաղտնիության քաղաքականություն. Այցելեք Գաղտնիության քաղաքականության էջը՝ սեղմելով այս հղումը:
Դասընթացը սկսելու համար սեղմե՛ք «Ուսումնական պլան» ներդիրը։