Avatar del usuario

Օգտագործենք թվային տնտեսության ներուժը

12 semanas
Todos los niveles
23 lecciones
1 cuestionario
161 estudiantes

Օգտագործենք թվային տնտեսության ներուժը
ՄՓՄՁ ուղեցույց թվային փոխակերպման համար

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ:

[ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ԱՅՍՏԵՂ] կամ [ ՍՏԵՂԾԵՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՕԳՏԱՀԱՇԻՎ ԱՅՍՏԵՂ] :

Մեր առօրյա կյանքում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման կայուն աճը հանգեցրել է թվային տիրույթում տնտեսության աճին: Գործարարներն այժմ օգտագործում են ՏՀՏ-ները և տվյալները՝ առցանց հնարավորություններից օգտվելու և առավելություններ ձեռք բերելու համար:

Այս ԱՆՎՃԱՐ դասընթացը նպատակ ունի զարգացնել  միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ)`  ՏՀՏ և առցանց հարթակների օգտագործման կարողությունները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան լիարժեքորեն օգտագործել թվային տնտեսության ներուժը:

Այս ծրագրի 4 մասից բաղկացած դասընթացները մասնակիցներին կզինեն այն հիմնական կարողություններով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են թվային տնտեսությանը ապահով և արդյունավետ կերպով միանալու համար:

Թիրախային լսարան՝ միկրո, փոքր, միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)

Նախապայման՝ բազային համակարգչային գիտելիքներ 

Հասանելի լեզուներ՝ անգլերեն, հայերեն

Անցանց ընտրանքներ՝ հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ անցանց փաթեթները

Դասընթացի նպատակները․ 

  1. ՄՓՄՁ-ներին զինել հիմնական գիտելիքով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ գործիքներն ու հարթակներն օգտագործելու և թվային տնտեսությանը միանալու համար։ 
  2. ՄՓՄՁ-ներին զինել այն հիմնական կարողություններով, որոնք անհրաժեշտ են թվային տնտեսության միջավայրում ռիսկերը գնահատելու և անվտանգ գործարքներ իրականացնելու համար:

Դասընթացի արդյունքներ.

  1. Էլեկտրոնային առևտուր կատարելու պատրաստվածության գնահատման ուղեցույց
  2. Առցանց բիզնես պորտֆոլիո և/կամ կայք (ընտրանքային գործողություն)
  3. Թվային շուկայավարման պլան
  4. Առցանց բիզնեսի կառավարման պլան
  5. Կիբերանվտանգության ստուգաթերթ

Դասընթացավարի մոդուլ. Դասընթացում ներառված է դասընթացավարի մոդուլ, որը նպատակ ունի աջակցել բիզնես ասոցիացիաներին՝   այս դասընթացն իրենց անդամ ՄՓՄՁ-ների համար կազմակերպելու գործում։

Վկայական. Դասընթացի հաջող ավարտից հետո տրվում է վկայական:

CIPE Գաղտնիության քաղաքականություն. Այցելեք Գաղտնիության քաղաքականության էջը՝ սեղմելով այս հղումը:

Դասընթացը սկսելու համար սեղմե՛ք «Ուսումնական պլան» ներդիրը։

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Օգտագործենք թվային տնտեսության ներուժը»

ՍԵՂՄԵՔ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Lo sentimos, sólo los administradores e instructores pueden ver esta lista.

Haga clic aquí para iniciar sesión
Email us!
Our YouTube
Our LinkedIn
Our LinkedIn
Share
ES