Դասընթացը (ինչպես առցանց, այնպես էլ անցանց) աշխատում է HTML-ով և HTML5-ով: Սա նշանակում է, որ դուք կարող եք դասընթացը վարել ցանկացած սարքի միջոցով, որն աշխատում է ինտերնետ բրաուզերի ծրագրակազմով:
Դասընթացների ծրագիրը փորձարկվել է բազմաթիվ հարթակներում, և վեր են հանվել հետևյալ առաջարկությունները.
Դուք կարող եք մուտք գործել էլեկտրոնային ուսուցման դասընթաց և մոդուլներ՝ օգտագործելով հետևյալ սարքերը.
1. [Խորհուրդ է տրվում] Ստացիոնար համակարգիչ / նոութբուք
2.Բջջային սարք (պլանշետ)
3. Բջջային սարք (սմարթֆոն)
Էլեկտրոնային ուսուցման մոդուլների գործարկում.
Մոդուլները հաջողությամբ փորձարկվել են հետևյալ բրաուզերների վրա աշխատանքի համար.
ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ | ԱՆՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ |
Chrome 90.0
Firefox 88.0 (ստացիոնար) Safari 11 Microsoft Edge 90 |
Chrome 90.0
Firefox 88.0 (ստացիոնար) Microsoft Edge 90 |
Կից գործողությունների աշխատաթերթիկների ներբեռնում և օգտագործում.
Դուք կարող եք ներբեռնել և խմբագրել կից գործողությունների աշխատաթերթիկները՝ օգտագործելով խմբագրական հետևյալ ծրագրաշարերը.
ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ | ԱՆՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ |
Microsoft Word
Google Աղյուսակներ OpenOffice (ներմուծման զտիչներով) |
Microsoft Word
OpenOffice (ներմուծման զտիչներով) |
Ավարտական հարցաշարի կատարում և վկայականի ստացում․
Ավարտական հարցաշարը և դրա արդյունքում ստեղծված վկայականը հասանելի են միայն առցանց: Վկայականը տրվում է միայն այն դեպքում, եթե մասնակիցը հավաքում է 70% անցողիկ միավոր:
Անցանց փաթեթի օգտատերերը կարող են լրացնել ավարտական հարցաշարը և ստանալ վկայական՝ անցանց օգտագործման նպատակով ներբեռնված չորս մոդուլներն ավարտելուց հետո:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ բացի վերը նշված փորձարկված սարքերի և բրաուզերների բնութագրերից, դասընթացը կարող է աշխատել նաև վերը չնշված այլ տարբերակների և սարքերի բնութագրերի ներքո: